No credit card needed to book. We'll send you an email confirming your reservation.
We Price Match
 
Ճամբարի Գրանցում


Ձեր երեխայի ամառը կարող է դառնալ անմոռանալի՝ «Գուգարք» ճամբարում


«Գուգարք» ճամբարը հիմնադրվել է 1958 թվականին և մինչ օրս սիրով ընդունում է երեխաներին՝ ապահով, գեղատեսիլ միջավայրում։
Ճամբարը տեղակայված է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ անտառի սրտում։

Մենք առաջարկում ենք 7-օրյա ակտիվ ծրագիր՝ 7-17 տարեկանների համար։

Սպորտային, մշակութային և ճանաչողական միջոցառումներ
Ֆուտբոլի, Վոլեյբոլի, Բասկետբոլի խաղադաշտեր,
Բացօթյա լողավազան՝ ժամանակակից ֆիլտրացիոն համակարգով
Նորոգված սանհանգույցներ, արևային ջրատաքացմամբ լոգասենյակներ

Մեր հպարտությունը՝ «Գուգարք արկածային անտառ» պարանայգին
Երեխաների ամենասպասված և սիրելի ժամանցներից մեկը՝  նորակառույց պարան այգին։
Ունի 2 ուղի՝ տարբեր բարձրության և բարդության՝ 135 մ ընդհանուր երկարությամբ
Ամենաբարձր կետը՝ 7.4 մ
Մասնակիցներ՝ սկսած 6 տարեկանից
Անվտանգությունն ապահովում են պրոֆեսիոնալ հրահանգիչ-փրկարարները

Երեխաները զարգացնում են՝

  • Վստահություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Վախերի հաղթահարում

    Ճամբարում 24/7-ի ներկա են բժիշկ, մանկավարժներ, հոգատար աշխատակիցներ և փորձառու ջոկատավարներ

    Ծրագիրը ներառում է՝
  • Երկկողմանի տեղափոխություն Երևանից
  • Օրական 4-անգամյա համեղ սնունդ
  • Գիշերակաց
  • Պարան այգի
  • Քայլարշավներ
  • Թիմային խաղեր, սպորտային մրցույթներ
  • Էստաֆետաներ, գլուխկոտրուկներ
  • Քվեստներ, չելենջներ
  • Բնապահպանական ծրագիր՝ «ճանաչե՛նք և ճանաչելի՛ դարձնենք մեր բնությունը»
  • «Էկո Ռենջեր» կրծքանշան ամենաակտիվ երեխաների համար
  • «Գուգարք Podcast»՝ երեխաները ներկայացնում են իրենց տպավորությունները։
  • Անտառում գոյատևման հմտություններ
  • Լողավազան, արև, մաքուր օդ
  • Փրփուր փարթի, Նեոնային դիսկոտեկ
  • Թեժ խարույկ, երգեր, մարշմելոու
  • Հուշանվերներ, պարգևատրումներ
  • Ծննդյան անակնկալներ այն երեխաների համար, ովքեր իրենց ծննդյան օրը նշելու են ճամբարում


Մեկ հերթափոխի արժեքը՝ 110.000 դրամ



  Գրանցում

 Հերթափոխեր՝


I. 21.06 - 28.06 

II. 28.06 - 05.07 

III. 05.07 - 12.07 

IV. 12.07 - 19.07 

V. 19.07 - 26.07 

VI. 26.07 - 02.08 

VII. 02.08 - 09.08 

VIII. 09.08 - 16.08 

IX. 16.08 - 23.08 

X. 23.08 - 30.08